Ֆլորենցիայի բիենալեում առաջին մրցանակ նվաճելուց հետո ուղիղ մեկ տարի անց
` այս անգամ նվաճելով Հարավային Իտալիայի պահանջկոտ արվեստասերի վստահությունն ու սերը…
Հոկտեմբերի 11-ին Իտալիայի Բազիլիկատա նահանգի Պալացցո սան Ջերվազիո քաղաքում տեղի ունեցավ Արման Նուռի Արատտա հավաքածուին նվիրված դասախոսություն, որը վարեց արվեստաբան Ելիզավետա Շիրինյանը` մանրամասն ներկայացնելով հայկական զարդարվեստի մեջ մեծ դեր ու նշանակություն ունեցող Նուռի հեղինակած այս զարդանմուշների կապը հայոց պատմության և պատմական դարաշրջանների հետ։ Նուռը պարգևատրվեց Պալացցո Սան Ջերվազիո քաղաքի քաղաքապետի կողմից` Արատտա հավաքածուն իրենց քաղաքում առաջին անգամ ցուցադրելու համար, որով էլ հենց դրվեց Իտալիայում հայկական մշակութային պլատֆորմի առաջին հիմնաքարը։ Այս ամենին նախորդել էր մամլո ասուլիս, Պոտենցա քաղաքում, որին ներկա էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ`Բազիլիկատա տարածաշրջանի գործող նախագահ Ֆլավիա Ֆլանկոնին և խորհդատու Աուրելիո Պաչեն։
Ի խորհուրդ հայ իտալական մշակութային այս համագործակցությանը տարածաշրջանի նախագահը Նուռին հռչակեց Բազիլիկատայի մշակութային դեսպան Հայաստանում։ Ապա հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Արման Նուռի ամենախոշոր անհատական ցուցահանդեսի բացումը, որին ներկա էին Վենոզա քաղաքի խորհրդի նախագահ Րիտա Աննա Լիոյը և մշակույթի նախարարության ներկայացուցիչ Կարմելա Սինիսին։ Ցուցահանդեսը կտևի 3 ամիս` Պորտա Չելի միջազգային ցուցասրահում, Վենոզա քաղաքում, տնօրեն Անիելո Էրտիկո։ Ցուցադրության խորագիրն է Դիագրամ, ներկայացված են գեղանկար, գրաֆիկա, քանդակ և ոսկերչական զարդեր։