Սույն թվականի հոկտեմբերի 15-30-ը Եգիպտոսում (Շարմ Էլ Շեյխ, Echo տաճար) տեղի ունեցավ Հումանիզմի վերածնունդ խորագրով քանդակագործության սիմպոզիում: Սիմպոզիումի նպատակն էր միավորել ամբողջ աշխարհին մեկ առաքելության մեջ, այն է ՝ արթնացել վաղուց մոռացված հումանիզմը, որը կորել է աշխարհում տեղի ունեցող պատերազմների, ահաբեկչությունների և այլ պատճառների հետևանքով:

Սիմպոզիումին մասնակցում էին աշխարհի 195 երկրներից արվեստագետներ, ովքեր պետք է քանդակեին մարդու սիրտ իրենց իսկ պատկերացմաբ՝ փորձելով վերածնունդ տալ մարդասիրությանը իրենց արվեստի միջոցով: Սիմպոզիումին իր մասնակցությունը ունեցավ նաև հայ ժամանակակից արվեստագետ Արման Նուռը՝ ներկայացնելով մարդու սիրտը իրեն բնորոշ յուրահատուկ ձևով: Նուռը իր “բրոնզե սրտի” մեջ ներդրել է հատուկ հեղինակային մեխանիզմ, որի շնորհիվ այն բաբախում և թրթռում է: Իր այս բրոնզե քանդակը Նուռը անավանել է Սրտիս ձայնը:
